Երեկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր կուսակիցներին տեղեկացրել է, որ նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը՝ անկախ այն հանգամանքից, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվում: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
«Արամ Սարգսյանը բացատրել է, որ այս փուլում իմաստ չունի լինել պարտվողների շարքում եւ պետք է սպասել ավելի հարմար պահի»,- գրում է «168 ժամը»:





























