Boeing 777 ինքնաթիռում, որը Մոսկվա-Խաբարովսկ չվերթն էր իրականացնում, հինգ տարեկան երեխա է մահացել: Օդանավը վայրէջք է կատարել մոտակա օդանավակայանում` Կրասնոյարսկում:
Ըստ նախնական տվյալների` թռիչքի ժամանակ երեխան վատ է զգացել: Նրա վիճակն այնքան է վատացել, որ ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոյարսկում: Սակայն, չնայած ձեռնարկված միջոցներին, ժամանած բժիշկները հաստատել են երեխայի մահը, հայտնում է BFM.RU-ն:
Պարզվում են ողբերգական միջադեպի բոլոր հանգամանքները եւ տղայի մահվան պատճառը:



























