Ռուսաստանի քննչական կոմիտեն, գլխավոր դատախազության միջնորդությամբ, վրացական իրավապահ մարմիններից Գիվի Թարգամաձեի գործում իրավական օգնություն կխնդրի:
Դեկտեմբերի 13-ին ՌՔԿ-ի կայքը հրապարակել է պաշտոնական մեկնաբանություն, որում ասվում է, որ քննիչները ռուսական ընդդիմության առաջնորդների հետ վրացու ունեցած կապերի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակած տեղեկատվության հետ ոչ մի կապ չունեն: Բայց քանի որ նման նյութեր են հրապարակվել, ՔԿ-ն որոշել է մեկնաբանել դրանք:
Ըստ հայտարարության` Ռուսաստանի ՔԿ-ն կարող է միայն «հաստատել այդ նյութերի գոյության փաստը, որոնք այժմ ներգրավված են քրեական գործում»:
«Այդ նյութերում Գիվի Թարգամաձեի կողմից ռուս ընդդիմադիրներին ֆինանսավորելու, նաեւ՝ Բոլոտնայա հրապարակի անկարգություններում նրա հստակ դերը ցույց տվող փաստեր են առկա»,- ասված է հայտարարությունում, որը մեջբերում է rbc-ն։
Հիշեցնենք, Գ. Թարգամաձեի դերի մասին հատնի էր դարձել ՆՏՎ հեռուստաալիքով «Բողոքի անատոմիա-2» փաստագրական ֆիլմի ցուցադրությունից հետո:





























