Բրիտանական հայտնի The Times թերթի գլխավոր խմբագիր Ջեյմս Հարդինգը հրաժարական է տվել Ռուպերտ Մերդոքի News Corp մեդիակայսրության շուրջ սկանդալի ֆոնին, որին լ պատկանում է հրատարակչությունը։
Հարդինգը հեռացման պատճառը չի նշել, սակայն ակնարկել է, որ դա ղեկավարության կամքն էր։ «Ինձ հստակ հասկացրին, որ News Corp-ը The Times-ի նոր գլխավոր խմբագիր է ցանկանում նշանակել», - Հարդինգի խոսքերը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, Մեդոքի հոլդինգի շուրջ սկանդալը կապված էր հայտնի բրիտանացիների հեռախոսազանգերը գաղտնալսելու հետ։
The Times-ը գաղտնալսմամբ չէր զբաղվել, սակայն պարզվել էր, որ թերթի լրագրողն ապօրինաբար կոտրել է ոստիկան-բլոգերի էլեկտրոնային փոստը՝ նրա անունն իմանալու համար։





























