Գիտնական-աստղագետները Hubble հեռադիտակի օգնությամբ մինչ այժմ  գիտությանն անհայտ  յոթ նոր գալակտիկա են հայտնաբերել:

NASA-ից հայտնել են, որ դրանք վաղ շրջանի գալակտիկաներ են, որոնք, կարելի է ասել, ժամանակակից գալակտիկաների առաջացման հիմքն են:

Բաց գալակտիկաները ձեւավորվել են մոտ 14 մլրդ տարեկան Տիեզերքի առաջացումից գրեթե անմիջապես հետո: Ընդ որում՝ գալակտիկաներից մեկը կարող է նախկինում հայտնաբերվածներից հնագույնը դառնալ. այն առաջացել է Տիեզերքի ձեւավորումից՝ Մեծ պայթյունից  370 մլն տարի անց, իսկ այդ յոթից «ամենաերիտասարդը»՝ 600 մլն տարի անց, հայտնում է  «Ինտերնովոստին»:

Յոթ նոր գալակտիկաները կարող են լույս սփռել Տիեզերքի չուսումնասիրված, «մութ ժամանակների» վրա՝ Մեծ պայթյունից մոտ 200 մլն տարի անց: