ԱՄՆ-ի վարչակազմն սկսել է ավելի լավ ըմբռնել  Վրաստանում կատարվող դեպքերը: Այդ մասին դեկտեմբերի 12-ի երեկոյան ԱՄՆ-ի պետքարտուղարի երկրորդ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով տեղակալ Թոմաս Մելիայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Հանդիպումը չափազանց օգտակար էր, մենք Վրաստանի առջեւ ծառացած բարդ հարցերի շատ արժեքավոր պատասխաններ ստացանք: Այսօր ԱՄՆ-ն եւ Եվրոպան ավելի լավ են ըմբռնում Վրաստանի իրավիճակը», - ասել է Իվանիշվիլին, գրում է  «Նովոստի Գռուզիան»:

Մելիան Վրաստան էր այցելել դեկտեմբերի 12-13-ին տարածաշրջանային շրջագայության շրջանակում: Նրան ուղեկցում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Քեթրին Նյուքոմբը: Տարածաշրջանային շրջագայության շրջանակում Թոմաս Մելիան եւ Քեթրին Նյուքոմբը կայցելեն նաեւ Հայաստան եւ Ադրբեջան: