Հայաստանի պաշտպանության նախարարությունը 2012 թ. դեկտեմբերին կանցկացնի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչեւ 35 տարեկան 94 բժիշկ-մասնագետ սպաների զորակոչը ՀՀ զինված ուժեր:
ՀՀ կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 13-ին ընդունեց բժշկական սպաների զորակոչի եւ զորացրման մասին որոշում՝ ի կատարումն ՀՀ նախագահի դեկտեմբերի 3-ի հրամանագրի:
Ասպիրանտուրան ավարտած կամ գիտական աստիճան (գիտության թեկնածու, գիտության դոկտոր) ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները զինվորական ծառայության են զորակոչվում ըստ իրենց մասնագիտացումների: Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաները նշանակվում են զինվորական ծառայության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոսպիտալային համակարգի համապատասխան պաշտոններում:




























