Հայաստանի կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 13-ին հավանություն տվեց 2013 թ. որոշ աշխատանքային օրեր տեղափոխելու մասին որոշումը;
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 2013 թվականի ապրիլի 1-ի, հուլիսի 8-ի, օգոստոսի 19-ի եւ սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերը կտեղափոխվեն համապատասխանաբար 2013 թ. ապրիլի 13-ը, հուլիսի 13-ը, օգոստոսի 24-ը եւ սեպտեմբերի 28-ը` շաբաթ օրերը:




























