Կա նոր հայտարարություն եւ պետք է ի գիտություն ընդունենք այդ հայտարարությունը: Որեւէ մարտավարական, ռամավարական փոփոխություն մեր նախընտրական գործառույթների մեջ տեղի չի ունենալու, ունենք հստակ ծրագիր եւ այդտեղ որեւէ փոփոխություն չի լինելու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

«ԲՀԿ-ն կուսակցություն է, ունի ներքին խնդիրները եւ գերակայությունները: ԲՀԿ-ի որոշումը որոշ ուժերի համար վճռորոշ է, միգուցե փոխեն իրնեց մարտավարությունը եւ ռազմավարությունը, բայց դա իրենց խնդիրն է»,- ասաց Գագիկ Մինասյանը՝ վստահեցնելով, որ ԲՀԿ-ի հայտարարությունը ոչինչ չփոխեց ՀՀԿ-ի համար:  Նա նշեց, որ ԲՀԿ-ի այլընտրանք կարգավիճակը կպահպանվի, այդ ուժը ոչ ընդդիմություն է, ոչ էլ իշխանություն: Պատգամավորը նշեց, որ վաղ է խոսել նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիա կազմելու մասին:  Իսկ թե նախագահական ընտրություններին որ ուժի օգտին կգնա  ԲՀԿ-ի` խորրդարանական ընտրություններին ստացած «ձայները», ապա նա նշեց, որ դրանք  մի ուժի չեն գնա, դրանք կգնան տարբեր թեկնածուներին: Ռոբերտ Քոչարյանի հնարավոր առաջադրմանը ՀՀԿ-ն կանդրադառնա, եթե այդպիսի զարգացումներ լինեն:

Նշենք, որ շաբաթ օրը կկայանա ՀՀԿ համագումար, որտեղ կներկայացվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նա իր նախընտրական ելույթում  կներկայացնի հիմնական ուղղությունները, «Այն առաջարկները, որոնք կներկայացվեն, կլինեն հասարակության համար ամենաընկալելին եւ ամենաիրատեսականը: Մեր թեկնածուի առաջարկները կատրբերվեն մյուսներից իրենց իրատեսությամբ, առարակայությամբ եւ նպատակին հասնելու մեծ հնարավորությամբ:»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

ՀՀԿ-ական պատգամավորը վստահ է, որ ՀՀԿ-ի թեկնածուն կհաղթի ընտրություններում: Իսկ թե ինչի վրա է հիմնված այդ վստահությունը, նա նշեց. «Այն փորձությունը, որը պատուհասեց ողջ աշխարհին եւ Հայաստանին, Հայաստանը ավելի մեղմ անցավ այդ փորձությունը, քան աշխարհի մեծամասնությունը, թեեւ մեր նախնական պայմանները չափազանց ավելի վատ էին՝ շրջափակում, չհայտարարված պատերազմ,  այս ամենը պահանջում էին շատ ավելի մեծ ջանքերի ներդրում, քան մյուս երկրները»,- ասաց նա՝ նկատի ունենալով ֆինանսատնտեսական ճգնաժամը:  Պատգամավորը վստահ է, որ նախագահական ընտրությունները կանցնեն աննախադեպ լավ պայմաններում եւ կոչ է անում քաղաքացիներին դրսեւորել ակտիվություն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am