Ազգային ժողովը դարձավ բոլոր կարեւորագույն քաղաքական ուժերի համագործակցության թատերաբեմ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝  ամփոփելով ԱԺ աշնանային նստաշրջանը:

«Մեր խորհրդարանում ներկայացված են բոլոր էական դերակատարում ունեցող ուժերը, խորհրդարանը բավականին լրջագույն օրենքներ քննարկեց, ընդունեց, տեղի ունեցան բուռն քննարկումներ, խորհրդարանական դիվանագիտության ոլորոտւմ շատ աշխատանքներ արվեցին,խորհրդարանը ապրեց լիաթոք կյանքով: Այս լավ սկիզբը կարող է դառնալ երաշխիք, որ ԱԺ-ն ողջ գործունեության ընթացքում կդառնա ժողովրդի համար կարեւորագույն մի օջախ: 

Պատասխանելով Ավանի ընտրությունների վերաբերյալ հարցին, նա նշեց, որ Ավանում փող չի բաժանվել, ՀՀԿ-ն դրանով չի զբաղվում: Իսկ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգության» թեկնածու Ստեփան Սաֆարյանի ռեյտինգը իջեցրել է հենց իր կուսակցությունը՝  ընդգրկելով նրան համամասնական ցուցակի ոչ առաջին հորիզոնականներում:

«Ավանի բնակչության վերաբերմունքը համահունչ է կուսակցության վերաբերմունքին»,,- ասաց Գագիկ Մինասյանը: