ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի դուստրը հայտարարել է, որ հղի է։ 31-ամյա Ջենա Բուշ Հեյգերը եւ նրա ամուսին Հենրին արդեն 4 տարի է՝ ամուսնացած են։ Ջորջ եւ Լաուրա Բուշերի համար Ջենիի երեխան կլինի առաջին թոռը։
ԱՄՆ նախկին նախագահի դուստրը իր հղիության մասին հայտարարել է ամերիկյան ալիքներից մեկի թոք-շոուի եթերում։ Այդ հրապարակային հատարարությունից հետո Ջենայի ամուսին Հենրին՝ ծաղկեփնջով մտել է նկարահանման հրապարակ։ Այնուհետեւ հաղորդավարը բարձրախոսով զանգահարել է Ջորջ եւ Լորա Բուշերին, գրում է «Դնի.ռու»-ն՝ վկայակոչելով The Washington Post-ին։
Ջորջ Բուշ Կրտսերը մեկնաբանելով նորությունը՝ հայտարարել է, որ այդ ուրախալի լուրը «հուզել է» իրեն։ Իսկ ԱՄՆ նախկին առաջին տիկինը նշել է, որ «շատ ոգեւորված է» այդ առիթով։





























