Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում դեկտեմբերի 14-ին նախատեսված է ԵԱՀԿ-ի հերթական դիտարկումը:

Հայկական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն եւ Եվգենի Շարովը:

Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, անձնական օգնական  Ուիլյամ Փրայորը եւ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը:

Հիշեցնենք, 2012թ. սկզբից Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի եւ ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է  ավելի քան 15830 անգամ: Տարեսկզբից ի վեր ադրբեջանական կողմի հրաձգություններից հայ 12 զինծառայող է զոհվել, 26 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք քաղաքացիական անձ

Վերջին տարիներին Ադրբեջանը այս տեսակետից նոր «ռեկորդներ» է ցանկանում գրանցել. Եթե 2006թ. ադրբեջանական կողմը հրադադարը խախտել էր մոտ 600 անգամ, ապա 2007թ.` արդեն 1400 անգամ, 2008թ.` 3500 անգամ, 2009թ.՝ գրեթե 4600 անգամ, 2010թ.` 7200 անգամ, իսկ 2011թ.  ավելի քան 12 600 անգամ: