WikiLeaks սկանդալային ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի հրաժարվել գալիք տարում կայանալիք ընտրություններում Ավստրալիայի խորհրդարանի սենատում առաջադրվելու մտքից ։ Ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը 41-ամյա Ասանժը հաստատել է ավստրալական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում։
«Ասանժը համարում է, որ ԱՄՆ կառավարությունը ինչ-որ ժամանակ հետո, անխուսափելիորեն կհրաժարավի մեղադրել WikiLeaks-ին լրտեսության մեջ։ Սակայն նա խոստովանում է նաեւ, որ այդ մերժումին, հնարավոր է, պետք է սպասել մի քանի տարի»,- գրում է Sydney Morning Herald թերթը։ Միեւնույն ժամանակ, նա պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ավստրալիայի խորհրդարանի սենատում եւ դրա համար ծրագրել է գրանցվել կամ Նոր Հարավային Ուելս կամ Վիկտորիա նահանգում։
Բացի այդ, ինչպես հաղորդում է «Ռոսբալթ»-ը, Ասանժը մտադիր է Ավստրալիայում ստեղծել WikiLeaks կուսակցությունը։ Ավստրալիական օրենքներով՝ կուսակցության գրանցման համար անհրաժեշտ է, որ նրանում ընդգրկվելու ցանկություն հայտնեն ամենաքիչը 500 գրանցված ընտրող։Ասանժի խոսքերով՝ մեծ թվով արժանի մարդիկ իրենց պատրաստակամությունն են հայտնում՝ WikiLeaks ավստրալական կուսակցությանը աջակցելու համար։
Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժը հունիսի կեսերից թաքնվում է Էկվադորի դեսպանատանը՝ Մեծ Բրիտանիայում։





























