Թուրքիայի Հաջեթեփեյի համալսարանում Թուրքիա-Ադրբեջան բարեկամության եւ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի մահվան 9-րդ տարելիցին նվիրված համերգին ներկա գտնվող Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը ձվերով հարձակման է ենթարկվել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Հաջեթեփեյի համալսարանի մշակույթի կենտրոնի դահլիճում սկսված համերգի սկզբում ուսանողների մի խումբ սկսել է ձվերով հարվածել համերգին ներկա մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունային։ Նախարարի թիկնապահները դուրս են հանել ձվեր նետող ուսանողներին, սակայն դահլիճի ելքի մոտ բախում է սկսվել թիկնապահների եւ ուսանողների միջեւ։
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ձերբակալել է 12 ուսանողի։





























