Այսօր` դեկտեմբերի 13-ի գիշերը, Վրաստանի Քվեմո Քարթլիի Գարդաբանի շրջանի ղեկավարի տեղակալ Մանուչար Ջոխաձեին կախված են գտել:
Քննության նախնական վարկածով, Ջոխաձեն ինքնասպան է եղել, սակայն նրա մտերիմները նման հնարավորությունը բացառում են, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Ինչպես հաղորդում է «Գռուզիա Online»-ը, Ջոխաձեն «Միացյալ ազգային շարժման» անդամ էր: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիվի Թարգամաձեի խոսքով, չի բացառվում, որ ինքնասպանության պատճառը դատախազություն կանչելն է եղել, որտեղ նա պետք է հարցաքննվեր:
«Ցավոք, ոչ բոլորը կարող են դիմանալ իշխանությունների ճնշումներին եւ մենք իշխանությունների կողմից հայտարարված պատերազմի արդյունքում ունենք այսպիսի արդյունք»,-ընդգծել է Թարգամաձեն:





























