Դեկտեմբերի 12-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ-Արաքս ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է ամփեզրի ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: