Հայաստանում երեկ` դեկտեմբերի 12-ին, ծնվել է 104 երեխա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
104 երեխաներից 70-ը ծնվել է Երեւանի ծննդատներում, իսկ 34-ը` մարզերի:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ից-12-ը Հայաստանում ծնվել է 709 երեխա, որոնցից 489-ը`Երեւանում, 216-ը` մարզերում, 4-ը` արտերկրի քաղաքացիներ, որոնք ծննդաբերել են Հայաստանում:




























