Քաղաքական ուժերը պարտավոր չեն արագացնել իրենց պլատֆորմի հրապարակումը նախագահական ընտրությունների նախաշեմին: Այս մասին, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնում, միջկուսակցական քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը:

Նրա խոսքով, ՀՅԴ-ն ձեւավորելով իր քաղաքական օրակարգը, արտաքին խաղացողների ազդեցություն չի զգում, լինի դա Մոսկվան, Վաշինգթոնը կամ Բրյուսելը: «Մենք ինքնուրույն ուժ ենք, մեր օրակարգն ինքնուրույն ենք ձեւավորում եւ դեմ ենք ցանկացած արտաքին միջամտության»,-ասել է Համբարձումյանը:

Նա շեշտել է Ընտրական օրենսգրքի հիմնական դրույթների վերաբերյալ քննարկումների կարեւորությունը: «Դրա պատճառով, մենք նախընտրական շրջանի հենց սկզբում ներկայացրել ենք մեր օրակարգը, ոչ թե որպես ընդդիմության գործողությունների ծրագիր, այլ որպես ծրագիր քաղաքական դաշտի տարբեր մասնակիցների համար: Տեսակետները կարող են տարբեր լինել, բայց դրանց շուրջ պետք է քննարկում տեղի ունենա: Հակառակ դեպքում քննարկումները վերածվում են միջազնձնային պայքարի»,-կարծում է Համբարձումյանը:

Ընդ որում, ըստ նրա, քաղաքական ուժերից ավելի շուտ կոնկրետ դիրքորոշում են ակնկալում լրատվամիջոցները, քան հասարակությունն ընդհանրապես: «Չեմ կարծում, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հնարավորինս շուտ արտահայտի իր դիրքորոշումը եւ ընտրություններից մի քանի ամիս առաջ կոնկրետ պլատֆորմ պատրաստի: Համաձայն չեմ նաեւ պնդմանը, թե որքան շուտ քաղաքական ուժը հստակեցնի իր կուրսը եւ հայտնի այդ մասին, այնքան շատ հաջողության շանս կունենա»,-ընդգծել է ՀՅԴ անդամը:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am