Աշխատանք գտնելու հարցում հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելու նպատակով «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում «Ունիսոն» ՀԿ-ն եւ ՀՀ ԱՍՀՆ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը համատեղ Երեւան քաղաքում կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ:

Տոնավաճառին կմասնակցի շուրջ 25 գործատու, որոնց կողմից տարբեր մասնագիտություններով աշխատատեղեր կառաջարկվեն  հաշմանդամություն ունեցող անձանց:

Աշխատանքի տոնավաճառը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին,  Կոնգրես հյուրանոցում,  ժամը 12.00-16.00-ը: