Մոսկվա-Խաբարովսկ չվերթով ինքնաթիռում մահացած 5 տարեկան երեխան, բուժումներ ստանալուց հետո ծնողների հետ ետ էր վերադառնում Իսրայելից։  Կես տարի առաջ երեխայի մոտ ախտորոշել էին սարսափելի հիվանդություն՝ քաղցկեղ։

Երբ դեկտեմբերի 13-ի առավոտյան ինքնաթիռը պատրաստվում էր չծրագրված վայրէջքի, փոքրիկ Յարոսլավին փորձում էին փրկել։ Ուղեւորներից մի կին բժշկուհի օգնել է երեխային, սակայն նրան չի հաջողվել վերակենդանացնել եւ օդանավակայան եկած կրասնոյարսկյան շտապ օգնությանը ոչինչ չէր մնում անել, քան գրանցել մահը, հաղորդում է  Life News-ը։

Հրատարակությանը Զարիպովների ընտանիքում պատմեցին ողբերգության նախապատմությունը։ Մայիսին երեխան ընկել եւ վնասել էր գլուխը, որից հետո ի հայտ եկան ուղեղային ախտանշաններ։ Նրան զննեց նյարդավիրաբույժը, տոմոգրաֆիա կատարեցին,ի հայտ եկավ ծավալուն գործընթաց։

Ընդհանրապես, ծնողները եւ դրամական միջոցներ հավաքելու գործում նրանց օգնած կամավորները երկար որոշում էին՝ որ հիվանդանոցն ընտրել։ Վերջապես կանգ են առել իսրայելական մի հիվանդանոցի վրա։

Երեխան ամռանը այդտեղ բուժումներն է ստացել եւ նա կարծես թե լավ էր զգում իրեն, պարզել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ Նոյեմբերին նշանակված էր երկրորդ այցելությունը հիվանդանոց։ Բայց այս անգամ բժիշկներն ասեցին, որ հիվանդությունն անբուժելի է։

Փոքրիկ խաբարովսկցու բուժման հանգամանքները Իսրայելում մնում են անհասկանալի։ Այդպես անհասկանալի է, նաեւ, թե ինչու է երեխայի վիճակն այդքան վատացել ինքնաթիռում։