ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձանձրացրել էին քաղաքական այլ կուսակցությունների հետապնդումները: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին նվիրված միջկուսակցական քննարկումների ընթացքում նշել է «Ժառանգություն» կուսակցության կառավարման քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
«Ամենայն հավանականությամբ, Ծառուկյանին պարզապես ձանձրացրել են իրենց հետապնդումներով: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մի քանի ամիս հետապնդում էր ԲՀԿ-ին` պահանջելով աջակցել իր թեկնածուին: Հայ ազգային կոնգրեսն էլ նրանից ակնկալում էր, որ կանցնի ընդդիմության կողմը եւ կաջակցի ընդդիմության թեկնածուին: Ի վերջո, «Բարգավաճ Հայաստանին» այդ ամենը պարզապես ձանձրացրեց», – ասել է Սաֆարյանը:
Ըստ նրա`ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» չմասնակցելու հետ կապված իրադրությունը վտանգավոր է նրանով, որ ընտրողների զգալի մասին, որն ընտրել էր վարկանիշով երկրորդ քաղաքական կուսակցությանը, խորհուրդ են տալիս ընտրությունների օրը չգնալ քվեարկության:
Ի պատասխան, իշխող ՀՀԿ-ական պատգամավոր պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարել է, որ «հետապնդում» կարելի է անվանել նաեւ այլ քաղաքական կուսակցությունների պահվածքը: Օրինակ՝ հենց նույն «Ժառանգությանը», որը հետապնդում է «Ազատ դեմոկրատներին»` նրանից կայանալիք ընտրություններում աջակցություն սպասելով»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























