Երեքօրյա նվազումից հետո ամերիկյան դոլարը Հայաստանի ֆինանսական շուկայում կրկին արժեւորվեց:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ դեկտեմբերի 13-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407.05 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.42%-ով կամ 0.71 կետով:
Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 1.8 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 406.5 դրամ, իսկ վաճառքինը` 408.5 դրամ:
Forex միջազգային շուկայում եվրոն ամրապնդվում է դոլարի նկատմամբ, քանի որ ԱՄՆ կենտրոնական բանկը հայտարարել է, որ կշարունակի գնել պետական պարտատոմսեր եւ հիփոթեքային արժեթղթեր` 85 մլրդ դոլարի չափով, տնտեսությանը աջակցելու նպատակով: 1 եվրոյի փոխարժեքը մոտեցել է 1.31 դոլարին:
Ռուսաստանի կենտրոնական բանկը 1դոլարի փոխարժեք է սահմանել 30.6034 ռուբլին: Ռուբլին արժեւորվել է դոլարի նկատմամբ:



























