50 տարի հետո ԱՄՆ-ի բնակչության գերակշռող մասն այլեւս սպիտակամորթները չեն լինի: Այդ ռասայի թվաքանակն իր գագաթնակետին կհասնի 2024 թ., այնուհետեւ կսկսի նվազել` 2060 թ. հասնելով որոշիչ կետի. այդ ժամանակ սպիտակամորթների քանակն ամերիկացիների շրջանում 64%-ից (197,8 միլիոն մարդ) կնվազի մինչեւ 43%-ի: Միաժամանակ, «գունավոր» բնակչության թիվը 37%-ից կհասնի մինչեւ 57%-ի, ասված է ամերիկյան մարդահամարի բյուրոյի հրապարակած կանխատեսման մեջ:
Մասնավորապես, աֆրոամերիկացիների մասնաբաժինը կկազմի 14,7%: Ամենամեծ դինամիկան կդիտվի նաեւ լիտինամերիկացիների եւ ասիացիների շրջանում: Առաջինները ներկայումս կազմում են ԱՄՆ-ի բնակչության 17%-ը, իսկ 2060թ. կկազմեն 31%-ը: Լատինամերիկյան արմատներ կունենա ԱՄՆ-ի համարյա յուրաքանչյուր երրորդ բնակիչը, հայտնում է NEWSru.com-ը:
Նման իրադրություն կդիտվի նաեւ ասիական արմատներ ունեցող ամերիկացիների դեպքում: Նրանց քանակը կաճի 5-8%-ով: Ըստ վիճակագիրների` դրա հիմնական պատճառը ներգաղթը չէ, այլ ներգաղթածների շրջանում բարձր ծնելիությունը:





























