Եվրագոտու Ֆինանսների նախարարների խարհուրդը (Եվրախումբ) հավանություն է տվել Հունաստանին 34 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն հատկացնելու տրանշին:
Արդեն մի քանի ամիս ձգձգվող տրանշի ընդհանուր ծավալը պետք է կազմեր 43,7 միլիարդ եվրո: Դրանից 10,6 միլիարդ եվրոն բյուջեի ֆինանսավորման համար է, իսկ 23,8 միլիարդ եվրոն բանկերի վերակապիտալիզացիայի համար պետք է տրամադրվի դեկտեմբերին, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:
Նոյեմբերին հույները որոշել էին 13,5 միլիարդով կրճատել պետական ծախսերը: Սակայն ֆինանսական աջակցությունը, միեւնույն է, ուշացել էր հիմնական վարկատուների միջեւ հակասությունների պատճառով:
Այժմ Հունաստանի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 170%-ը: Բյուջեի պակասուրդը հունական իշխանությունները 2016 թ.-ին պետք է նվազեցնեն մինչեւ երեք տոկոսի:





























