ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արազի Հովսեփյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Այդ պաշտոնում նշանակվել է Արտավազդ Հարությունյանը` ազատվելով Զինվորական Կենտրոնական դատախազության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունում քննվող գործերի բաժնի պետի պաշտոնից:
Ի դեպ, նախկինում նա աշխատել է որպես հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար: Զինվորական դատախազության համակարգում կատարվել են մի շարք այլ կադրային փոփոխություններ եւս, որոնց մասին կհաղորդենք ավելի ուշ:




























