Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դեկտեմբերի վերջին պաշտոնական այցով կայցելի Ադրբեջան։ Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտարարել է վրացական կառավարության մամուլի ծառայությունը։
Համաձայն հաղորդագրության, Վրաստանում Ադրբեջանի դեսպանը դեկտեմբերի 13-ին Իվանիշվիլիին հայտնել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի պաշտոնական հրավերի մասին։
Ինչպես հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն , Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Ադրբեջան կլինի դեկտեմբերի վերջին։ Այցելության սահմաններում Իվանիշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։
Նշված այցը Բիձինա Իվանիշվիլիի համար Վրաստանի վարչապետի պաշտոնում կլինի երկրորդը։ Իվանիշվիլիի առաջին պաշտոնական այցը եղել է նոյեմբերի կեսին Բելգիա։





























