Հայաստանի փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանը դեկտեմբերի 14-ին Մոսկվայում կմասնակցի  ԱՊՀ տնտեսական խորհրդի 56-րդ նիստի աշխատանքներին: 

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են մեկուկես տասնյակ հարցեր, որոնք վերաբերում են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին: Մասնավորապես կքննարկվեն պաշտոնական վիճակագրության ոլորտում համագործակցության, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ԱՊՀ մասնակից երկրների միջպետական հարաբերությունների համակարգման մասին համաձայնագրերի նախագծերը: Կքննարկվեն նաեւ ֆինանսական եւ կազմակերպչական հարցեր: