ԱՄՆ-ում սատարում են Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսության եւ հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով տեղակալ Թոմաս Մելիան, որը այցով գտնվում էր Թբիլիսիում։
«Մենք սատարում ենք Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսությունը՝ ուղղված երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը, մենք ողջունում ենք նրա՝ հարեւան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման ցանկությունը»,- հայտարարել է Մելիան։
Ինչպես հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն, Վրաստան կատարած իր այցելությունը ամփոփելով՝ Մելիան կարեւորություն տվեց երկրի այժմյան կառավարության՝ քաղաքական փոքրամասնությունների իրավունքներին եւ կարծիքներին հանդեպ ցուցաբերած հարգանքին, նշելով, որ դա կարեւոր քայլ է ժողովրդավարության համար։
Մելիան տարածաշրջանային այցելության սահմաններում Վրաստանում է գտնվել դեկտեմբերի 12-ից 13-ը։ Այցելության ժամանակ նրան ուղեկցում էր ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Քեթրին Նյուկոմբը։ Մելիան եւ Նյուկոմբը հանդիպեցին կառավարության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության հետ։ Տարածաշրջանային այցելությունների սահմաններում Թոմաս Մելիան եւ Քեթրին Նյուկոմբը կայցելեն նաեւ Ադրբեջան եւ Հայաստան։





























