Հոլանդացի Յոհան Գյուբերսը 20 տարի նախապատրաստվել է աշխարհի վերջին, որը, ըստ նրա, վրա կհասնի դեկտեմբերի 21-ին:
Դեռեւս հեռավոր 1992թ. Գյուբերսի հարազատ քաղաքը ջրի տակ էր անցել, որից հետո նա որոշել էր սեփական Նոյյան տապանը կառուցել: Ըստ հոլանդացու` աշխարհի նոր կործանումը եւ ջրհեղեղը տեղի կունենան հենց դեկտեմբերի 21-ին:
Նա արդեն ավարտել է տապանի շինարարությունը եւ սկսել է կենդանիներ հավաքել: Այնտեղ արդեն կան ոչխարների, այծերի, ճագարների, շների եւ ձիերի, տարբեր թռչունների զույգեր եւ նույնիսկ փղիկ: Նշենք, որ այն Գյուբերսը հատուկ է գնել, սակայն կենդանին առանց զույգի է, գրում է «Սվիտ-24»-ը:
Բացի դրանից, նորաթուխ Նոյը տապանում արջերի, կապիկների, առյուծների եւ վագրերի խրտվիլակներ է դրել:





























