Թուրքական Anadolu լրատվական գործակալությունը հրապարակել է 2012 թվականի հաջողված լուսանկարները եւ ընթերցողներին հնարավորություն տվել՝ ընտրել լավագույնին (ֆոտոռեպորտաժ)։ 

Հաջողված լուսանկարների շարքում են նաեւ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության կողմից «Մշակույթի եւ արվեստի մեծ մրցանակ»-ի հանձնման ժամանակ արված լուսանկարը, որտեղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուսանկարում է դարի լավագույն լուսանկարիչ ճանաչված, ստամբուլահայ Արա Գյուլերին։

Հաջողված կադրերի մեջ են նաեւ Վանա լճի շուրջն արված մի քանի լուսանկարներ, ինչպես նաեւ Գազայի հատվածում բարեկամին կորցրած տղամարդուն գրկած եւ արտասվող Ահմեդ Դավութօղլուի լուսանկարը։