MTC ընկերության առաջիկա երկու տարվա զարգացման ռազմավարության մեջ ներառված է ԱՊՀ երկրներում ֆիքսված կապի շուկաներ դուրս գալը: Ամենից շատ ընկերությանը հետաքրքրում են Ուկրաինան, Բելառուսը եւ Հայաստանը, որտեղ աշխատում են իր բջջային ցանցերը: Բոլոր այդ երկրներում MTC-ը ենթակառուցվածքներ ունի, որոնք անհրաժեշտ են ֆիքսված կապի տարբեր ծառայություններ մատուցելու համար: Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել է MTC-ի ֆիքսված բիզնեսի եւ լայնաշերտ ինտերնետի հասանելիության զարգացման գծով տնօրեն Դմիտրի Բաղդասարյանը:

Ռուսաստանում, iKS-Consulting-ի գնահատմամբ` լայնաշերտ ինտերնետի հասանելիության մակարդակը կազմում է 45 տոկոս, իսկ վճարովի հեռուստատեսություններինը` 54 տոկոս: MTC-ին հետաքրքրող երկրներում դա կազմում է համապատասխանաբար 28-59 տոկոս եւ 28-53 տոկոս:

Բաղդասարյանը նկատել է, որ մոտ արտասահմանում հաճախորդի միացումը օպերատորի վրա 10-20 տոկոսով ավելի էժան է նստում, քան` Ռուսաստանում:

Telecomdaily-ի գլխավոր տնօրեն Դենիս Կուրսակովի գնահատմամբ, 2013 թվականին MTC-ը ԱՊՀ երեք երկրներում կարող է միացնել 100 հազար հաճախորդների, որոնցից շուրջ 20 տոկոսը կօգտվի կաբելային հեռուստատեսությունից եւ լայնաշերտ ինտերնետի հասանելիությունից: