Վրաստանի գլխավոր դատախազությունը իր տարակուսանքն է հայտնել կապված Ռուսաստանի Քննչական կոմիտեի հրապարակային հայտարարության՝ վրացական իրավապահ մարմիններին հետաքննությունը վարելու համար օգնության դիմում ուղարկելու նպատկի հետ։ Խոսքը Ռուսաստանում զանգվածային խռովություններ կազմակերպելու պատրաստության մասին է, որին, ըստ Ռուսաստանի Քննչական կոմիտեի, խառնված է նաեւ վրացական քաղաքագետ, «Ազգային միասնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գիվի Տարգամաձեն։
«Զարմանալի է, որ Ռուսաստանը գովազդում է Մոսկվայում խռովությունների գործի հետաքննության համար Վրաստանից օգնություն խնդրելու իր մտադրության մասին։ Նման բաները սովորաբար գաղտնի են արվում»,- լրագրողներին հայտարարել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Մամուլի ծառայության տեղեկությունների համաձայն, հենց այդպիսի դիմում ռուսական կողմից դեռ չեն ստացել, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», սույն գործի սահմաններում Գիվի Տարգամաձեին Ռուսաստանին հանձնել անհնար է՝ դա արգելված է Սահմանադրությամբ։ նրա դեմ հետաքննություն կարող է վարվել միայն Վրաստանի ներսում՝ համապատասխան դիմում ստանալու դեպքում։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի հետ համագործակցումը հնարավոր է միայն գործող միջկառավարական համաձայնության սահմաններում։Թբիլիսիից իրավական օգնություն ստանալու համար, Մոսկվան պետք է Թբիլիսի ուղարկի գործի նյութերը։ Ամեն դեպքում, գործին կցվել թե ոչ՝ Վրաստանը ինքնուրույն կորոշի։ Գիվի Տարգամաձեն պատգամավորական անձեռնմխելիությամբ է օժտված, բայց դատախազություն կանչել հարցաքննության համար՝ կարելի է։
Ինչպես ավելի վաղ հաղորդել է «NEWS.am»-ը, դեկտեմբերի 13-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեի կայքը հրապարակել է Ռուսաստանում ցույցերի կազմակերպման մեջ Գիվի Տարգամաձեի դերի մասին պաշտոնական մեկնաբանություն։
Ըստ հայտարարության՝ Քննչական կոմիտեն ոչ միայն ունի Գիվի Տարգամիձեի կողմից ռուսական ընդդիմության ֆինանսավորման ապացույցներ, այլ նաեւ Բոլոտնայա հրապարակի զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ նրա դերի եւ Մոսկվայում «Միլիոնների Մարշը» անցկացնելուց՝ ընդդիմության առաջնորդների գործողությունների նրա անմիջական ղեկավարության ապացույցներ։





























