Մոսկվայում քրեական գործ է հարուցվել հանցավոր խմբի 5 անդամների դեմ, որոնք կեղծել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ուկրաինայի արժույթները, ինչպես նաեւ եվրոն:
Քննիչների փոխանցմամբ, օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր խումբը, որը սիստեմատիկ կերպով զբաղվել է ռուսական 1000 եւ 5 հազար ռուբլիանոց թղթադրամների, 100 եվրո թղթադրամի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ուկրաինայի արժույթների` դրամի եւ գրիվնայի կեղծմամբ եւ իրացմամբ:
Իրավապահները պարզել են կեղծ թղթադրամներն իրացնողների, միջնորդների, ինչպես նաեւ դրանք պատրաստողների ինքնությունը: Հինգ հոգանոց ավազակախմբի անդամների տներում խուզարկություններ են անցկացվել, առգրավվել է կեղծ թղթադրամներ պատրաստող մեքենան եւ պատրաստի «արտադրանքը», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Այս գործով մեղավորներին սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում:




























