ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը  չի տուգանել ո՛չ ԵԹՖ-ին,  ո՛չ  տնօրենին, առավել եւս ոչ էլ հիմնադիր-բաժնետեր Խաչիկ Խաչատրյանին։ Այս մասին նշված է «Իքս Գրուպ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ, որում մասնավորապես նշված է, որ «ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ չի իրացնում, ուստի չէր կարող տուգանված լինել։ Պաշտոնապես հայտնում ենք, որ  ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը չի տուգանել ո՛չ ԵԹՖ-ին, ո՛չ տնօրենին, առավել եւս ոչ էլ հիմնադիր-բաժնետեր Խաչիկ Խաչատրյանին: Ըստ ՀՀ օրենսդրության՝ Խաչիկ Խաչատրյանը, հանդիսանալով  հիմնադիր, ընկերության գործունեության համար չի կարող տուգանվել»։

Նշենք, որ օրերս մամուլում լուրեր էին տարածվել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին, ԵԹՖ-ի կողմից ժամկետանց հավկիթներ իրացնելու պատճառով։