Շատակերության նկատմամբ հակվածություն ունեցող երեխաներն ու դեռահասներն ապահովագրված չեն թմրանյութերի օգտագործումից: Նման եզրահանգման են եկել մասնագետները`17000 երիտասարդների շրջանում անցկացված ուսումնասիրություններից հետո, տեղեկացնում է Fox News-ը:
Մասնագետների խոսքով` խնդրին գրագետ մոտենալու դեպքում դրանից հնարավոր է խուսափել, հաղորդում է MEDdaily.ru-ն:
Ոչ նորմալ սննդային վարքագիծ դրսեւորող երեխայի կամ դեռահասի համար թմրանյութերի օգտագործման հավանակնությունը մեծանում է 2,7 անգամ:





























