Անկարայի գլխավոր դատախազությունը վերջապես արել է երկար սպասված հայտարարությունը` կապված Թուրքիայի հանրապետության 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի մահվան փաստի հետ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի գլխավոր դատախազությունը տարածած հայտարարության մեջ, նշելով, որ ուսումնասիրության արդյունքում թունավորման փաստի չեն հանդիպել՝ ընդգծել է, թե քանի որ Օզալի մահից անմիջապես հետո չի վերցվել փորձաքննության համար անհրաժեշտ անալիզները, ուստի չի հաջողվել  հստակ պարզել մահվան պատճառը։ Նշվում է, որ դատախազությունը շարունակելու է հետաքննությունը։

Հիշեցնենք, որ Թուրգութ Օզալի գերեզմանը բացվել էր այս տարվա հոկտեմբերին։ Փորձաքննությունից հետո Օզալի աճյունը վերահուղարկավորվել էր նույն տեղում։

Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալը 1993-ին կասկածելի պայմաններում է մահացել: Նրա կինը պնդում է, որ իր ամուսնուն թունավորելով են սպանել: