Բրիտանական ոստիկանությունը հրապարկել է բուժքույր Ժասինտա Սալդանայի ինքնասպանության մանրամասնությունները, ով դարձել էր ավստրալացի ռադիոհաղորդավարների կատակի զոհը: 46-ամյա կնոջը կախված էին գտել:
Զոհվածի մետ երեք երկտող են հայտնաբերել, առայժմ չի հստակեցվում, ում էին հասցեագրված դրանք, գրում է The Guardian-ը: Քննիչներն արդեն հարցաքննել են մի շարք վկաների, ընտանիքի անդամներին, ընկերներին` փորձելով պարզել ողբերգության պատճառները: Նախնական վարկածով` բուժքույրն ինքասպանություն էր գործել` մեղադրելով իրեն Քեմբրիջի դքսուհու առողջական վիճակին մասին գաղտնի տեղեկություններ հրապարակելու համար: Հետաքննությունը դեռ պետք է պարզի, այդպես է դա, թե ոչ, հակառակ դեպքում արդարությունը կլինի ավստրալական 2DayFM ռադիոկայնի ղեկավարության օգտին, որը հայտարարել է, որ հաղորդավարների գործողություններում ոչ մի հակաօրինական բան չկա, գրում է NEWSru.com-ը:



























