Դանիական Օդենս քաղաքում պատահաբար հայտնաբերվել է Հանս Քրիստիան Անդերսենի անենավաղ շրջանի ստեղծագործությունը: Մասնագետն այն գտել է դեռ հոկտեմբերին, որից հետո փորձագետները երկու ամիս անց հաստատել են ձեռագրի իսկությունը, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Ճարպե մոմ» հեքիաթը Անդերսենը գրել է դեռ դպրոցական տարիներին: Հեքիաթը պատմում է մոմի արկածների մասին, որը չի կարողանում պարզել իր գոյության իմաստը: Փորձագտները կարծում են, որ այն Անդերսենի ամենաառաջին գործն է:





























