Ռուսաստանում անտուն կենդանիների օգնության «Խվոստիկի» հասարակական կազմակերպության անդամ Ալյոնա Տեմերովան Կրասնոյարսկի տեղական ֆորումներում հայտարարություն է  տարածել վարձույթով կատուներ տրամադրելու վերաբերյալ: Ծառայության արժեքը երկու ժամվա համար 300 ռուբլի է, տեղեկացնում է «Ռադիուսը»:

Նրա կարծիքով` Մաշա եւ Կլյոպա մականուններով կատուների հետ շփումը դրականորեն կանդրադառնա պատվիրատուների հոգեկան վիճակի վրա, կնորմալացնի ճնշումը: Նա կարծում է, որ ծառայությունը պահանջված կլինի այն անձանց համար, որոնք տարբեր պատճառներով չեն կարող կենդանիներ պահել: