Պանրագործությունը ավելի հնագույն արտադրություն է, քան թվում էր: Մեծ Բրիտանիայում Բրիսթոլի համալսարանի գիտնականները 7500 տարեկան խեցե ամաններ են հայտնաբերել, որոնք նման են շիճուկը քամելու ֆիլտրի, տեղեկացնում է  Reuters-ը:

Ամանեղենի կտորները` ճարպաթթվային մնացորդներով հայտնաբերվել են կենտրոնական Լեհաստանում, Կույավիի շրջանում: Ավելի վաղ կաթի հետքերով 8000 տարեկան ամանեղեն էր  հայտնաբերվել ժամանակակից  Լիբիայի եւ Թուրքիայի տարածքներում, սակայն պանրի պատրաստման հետքեր այնտեղ չեն եղել:  Մինչ այժմ այդ սննդամթերքի արտադրության ամենավաղ հիշատակումները եղել էին եգիպտական դամբարանների որմնանկարների վրա եւ  թվագրվում են մ. թ. ա. 2-րդ հազարամյակին: