Թափառելը հնարավոր է «վերալիցքավորվելու» ամենալավ միջոցն է, սակայն միաժամանակ անհրաժեշտ է տանը թողնել բոլոր էլեկտրոնային սարքերը, գրում է  «The Independent»-ը: Այն ինչ միշտ գիտեին պոետները, հիմա փորձում են ապացուցել գիտնականները եւ հատկապես այն, որ բնության հետ շփումը կարող է ավելացնել ստեղծագործական ներուժն ու օգնել խնդիրների լուծմանը:

Արշավների մասնակիցները, ովքեր չորս օր անցկացրել են քաղաքակրթությունից հեռու եւ էլեկտրոնային սարքավորումներց օգտվելու հնարավորություն չեն ունեցել,  արշավի ավարտին 50%-ով ավելի լավ արդյունք են ցույց տվել, քան սկզբին, տեղեկացնում են ուսումնասիրության հեղինակները, գրում է  InoPressa.ru-ն: