«Google» կորպորացիան փոխել է սեռական բնույթի տեսարաններ պատկերող նկարների որոնման ալգորիթմը: Փոփոխությունները նկատել են Reddit կայքի օգտատերերը, ովքեր նշել են, որ անգամ «անվտանգ որոնման» գործառույթը անջատելուց հետո չեն կարողացել նմանատիպ պատկերներ գտնել:
«Google»-ից պարզաբանել են, որ չեն ցանկանում պառնոպատկերների գրաքննությամբ զբաղվել, սակայն որոնման համակարգը չի ցանկանում սեռական բնույթի տեսարաններ ցուցադրել օգտատերերին, ովքեր դրանք հատուկ չեն փնտրում: Այդ կապակցությամբ ընկերությունը խորհուրդ է տվել առավել ճշգրիտ հարցում կատարել:
Նշվել է, որ ներկայումս նկարների որոնման աշխատանքի ալգորիթմը համապատասխանում է հիմնական որոնման եւ տեսանյութերի որոնման ալոգորիթմներին, գրում է «Lenta.ru»-ն:





























