«Morgan Stanley»-ի վերլուծաբանները հաշվել են, որ եթե 2007 թ-ին ամերիկացիները Apple –ի արտադրանքը ձեռք բերելու համար միջինը 150 դոլար էին ծախսում, 2010թ-ին` 295 դոլար, ապա անցնող տարում` 444 դոլար:
«Խնձորային» արտադրանքն այսօր չի սահմանափակվում միայն iPhone-ով, iPad-ով եւ Macintosh համակարգիչներով, դա անեւ երժշտություն է, կինո, iTunes խաղեր, վճարովի ծառայություններ եւ բազմաթիվ աքսեսուարներ:
Անգամ եթե Android-ն ամենապոպուլյար օպերացիոն համակարգն է, սակայն Apple-ի նկատմամբ կիրքը ԱՄՆ-ում չի մարում եւ չի բուժվում:
Փորձագետները ենթադրում են, որ 2015թ-ին, երբ Apple –ը նաեւ հեռուստացույց կթողարկի, տարեկան ծախսերը միջինը կկազմի 888 դոլար:





























