NEWS.am-ի տեղեկություններովч կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկաններ: Մեր աղբյուրի փոխանցմամբ դեպքը բացահայտել է Ներքին անվտանգության վարչությունը:

Պարզվել է՝ քրեական հետախուզության աշխատակիցները թմրանյութ օգտագործելու հանգամանքը ի հայտ չբերելու, քաղաքացուն քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց գումար են պահանջել: Ընդ որում, կաշառքի չափը մեկ այլ քաղաքացու միջնորդելու շնորհիվ նվազեցվել է 2 հազար դոլարի:

Մեր ունեցած տվյալներով՝ կաշառք պահանջած ոստիկանենրը Երեւան քաղաքի քրեական հետախուզության վարչության աշխատակիցներ են: