92 տարեկան հասակում Նյու Ջերսիում մահացել է Նորման Ջոզեֆ Վուդլանդը` շտրիխ կոդի հեղինակը: Նրա մահվան պատճառը Ալցհեյմերի հիվանդության հետեւանքներն էին:

Շտրիխ կոդը սեւ եւ սպիտակ գծերի հաջորդականություն է, որը կարելի է տեսնել ամբողջ աշխարհի միլիոնավոր ապրանքներին, նշում է ՆՏՎ-ն:

Դրոշմավորման համակարգի ստեղծումը Վուդլանդն սկսել էր 1948թ.-ից` լինելով Ֆիլադելֆիա նահանգի Դրեկսելի համալսարանի տեխնոլոգիաների ասպիրանտ: Նա ստեղծման աշխատանքներին ձեռնամուխ էր եղել համակուրսեցիներ Բեռնարդ Սիլվերի եւ Ջորդին Յոհանսոնի հետ միասին: Ըստ նրանց` Վուլանդը շտրիխ կոդը ստեղծել էրծովափին զբոսնելիս՝ Մորզեի այբուբենի մասին մտորելու ընթացքում: 1952թ. ստեղծողները պատենտ էին ստացել, գրում է  utro.ru-ն:

1992թ.  ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Նորման Վուդլանդին տեխնոլոգիաների եւ ինովացիաների բնագավառում ԱՄՆ-ի Ազգային մեդալ էր շնորհել: