ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրիտնտեսության եւ տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ է իրականացնել ավելի շատ հրթիռներ արձակել, ասվում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրության մեջ: 

Հիշեցնենք, որ «Ընհա-3» հրթիռի մեկնարկը, որը արհեստական արբանյակ էր ուղեծիր դուրս բերել, տեղի էր ունեցել դեկտեմբերի 12-ին: Համաշխարհային հանրությունն այդ նախագիծը դիտարկել էր որպես մեծ հեռահարության բալիստիկական հրթիռի քողարկված փորձարկում: ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի պահանջով չորեքշաբթի գումարվել էր ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ նիստ, որտեղ այժմ հնարավոր բանաձեւի շուրջ  խորհրդակցություններ են տարվում, նշում է gazeta.ru-ն:

Մինչդեռ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, գրում է, որ հանրապետության ռազմածովային ուժերը Դեղին ծովի հատակից հանել են հյուսիսկորեական «Ընհա-3» հրթիռի բեկորները, որը թույլ կտա պատկերացում կազմել ԿԺԴՀ-ի հրթիռների մասին: 

7,6 մ երկարությամբ եւ 2,4 մ տրամագծով հրթիռի բեկորներն այսօր կհասցվեն Փհոնթհեկ նավահանգիստ` հետազոտության համար: