ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները: Դեկտեմբերի 13-ից դրանք տարածվում են եւս յոթ մասնավոր ընկերությունների վրա, որոնք, ըստ ամերիկյան պետդեպարտամենտի, խախտում են միջուկային եւ հրթիռային արտադրանքի ծրագրերի հետ կապված ռեժիմը, հայտնում է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Ամերիկյան միակողմանի պատժամիջոցներին կենթարկվեն Իսլամական հանրապետության եւս հինգ քաղաքացինոր, հայտնում է «Վզգլյադը»:
«ԱՄՆ-ի պետդեպարտամենտը եւ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ են կիրառել հինգ ֆիզիկական անձանց նկատմամբ` զանգվածային ոչնչացման զենք չտարածելու ռեժիմը խախտելու համար: Այդ ընկերությունները եւ անձինք երկրի իշխանություններին ապրանքներ, տեխնոլոգիաներ են ներկայացրել եւ ծառայություններ մատուցել, որոնք Իրանին թույլ են տվել բարելավել ուրանի հարստացման հնարավորությունները, ինչպես նաեւ ռեակտոր կառուցել: Այդ ընկերությունները եւ անձինք խախտել են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը, ուրանի հարստացմամբ զբաղվող ընկերության տնօրենը, Novin Energy ընկերության նոր տեխնոլոգիաների վարչության ղեկավարը ինչպես նաեւ մի շարք անձինք եւ ընկերություններ, որոնք աշխատում են երկրի էներգետիկական հատվածում:





























