Ռուսական պետական «Russia Today»  հեռուստաալիքը սկսել է հեռարձակվել Վրաստանում։ Սկսվել է «Russia Today» եւ «RT Documentary» անգլերեն ալիքների հեռարձակում։

Նրանք կհեռարձակվեն «Սիլկնեթ» մալուխային ցանցի միջոցով։ Այդ ցանցի բաժանորդների թիվն անցնում է 200 հազար հոգուց, ամեն ամիս նրանց թիվն ավելանում է 10 հազարով։ Վրաստանում բնակվում է ընդհանուր 5 միլիոն մարդ, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, որը թարգմանում է «Լենտա.ռու»-ն։

«Հաշվի առնելով «RT»-ի հանրահայտության անընդհատ աճը որպես տեղեկատվական աղբյուրի այլընտրանք՝ տարբեր երկրների մալուխային օպերատորները հաճույքով են ընդգրկում  մեզ իրենց ցանցեր»,- նշել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ռուսական հեռուստաալիքները 2008 թվականի պատերազմից հետո առաջին անգամ վերսկսել են հեռարձակվել Վրաստանում այս տարվա նոյեմբերին: