Վրաստանի պաշտպանության նախարարի խորհրդական Վակո Ավալիանին հատուկ ճեպազրույցում տեղեկացրել է Galfstream G450 ինքնաթիռով Վրաստանի նախագահի կատարած ավիաչվերթների մասին: Նա հայտնել է, որ պետբյուջեից ֆինանսավորվող ինքնաթիռից օգտվել են նաեւ «Միասնական ազգային շարժման» այլ առաջնորդներ, իսկ չվերթների ուղղությունը դեպի «աշխարհի զբոսաշրջային կենտրոններ է եղել»:
Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախարար Ալեքսանդր Բուրչուլաձեն «Ռուսթավի-2»-ի եթերում հայտարարել էր, որ նախագահի՝ լիզինգով գնված երկրորդ ինքնաթիռը կվերադարձվի լիզինգային ընկերությանը:
Ավելի ուշ նախագահի մամուլի խոսնակը հերքել էր լուրը, ըստ որի նախագահը երկու ինքնաթիռ ունի:
Վակո Ավալիանին հայտնել է, որ պետբյուջեի հաշվին թռիչքներ են իրականացվել դեպի Լաս Պալմաս, Նիցցա, Միլան եւ «աշխարհի զբոսաշրջային այլ կենտրոններ»:




























