Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.50-ին, «Ֆոլքսվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել Երեւան քաղաքի բնակիչուհի, 1984 թ. ծնված Արմինե  Հակոբյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: